«Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ» նախագիծ

Նախագծի նպատակը, որն իրական կյանքում հանդիպող մի խնդրի ձևակերպում է, որի լուծումը տալիս է նախագծի իրականացումը Համավարակի և պատերազմի պարտության հետևանքով առաջացած հուսալքության պայմաններում մոտիվացնող խոսքի, նոր կարծիքների ու գաղափարների անհրաժեշտություն կա: Այդ գաղափարները մեզ կարող են լավագույնս փոխանցել հանրության մեջ վստահություն վայելող և իրենց բնագավառում հաջողություններ ունեցած մարդիկ: Մեզ շրջապատող բազմաթիվ սեբաստացիներ այդ մոտիվացնող անհատների շարքում են, ովքեր էլ մեզ կօգնեն հաղթահարել ճգնաժամը: Նախագծի նպատակն է մեզ հուզող թեմաների շուրջ իրազեկության բարձրացումը, անգլերենով հաղորդակցական, թարգմանական կարողությունների ձեռքբերումը և զարգացումը, մասնագիտական կողմնորոշմանն աջակցումը: Այն ներառում է հարցազրույցներ սեբաստացի համայնքի՝ մեզ ոգեշնչող մենթորների, սովորողների, դասավանդողների, շրջանավարտների, ծնողների, ինչպես նաև այլ հայտնի մարդկանց հետ:

Նախագծի իրականացման ժամկետները  2020-21թթ.

Մասնակիցները և աշխատանքի բաժանումը 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանցիներ, որ հանդես են գալիս որպես նախագծի համակարգող, հանրային կապերի պատասխանատու, հարցազրուցավար, թարգմանիչ, մտագրոհի արդյունքում որոշում են, թե ումից հարցազրույց վերցնեն և ինչ հարցեր տան: Պայմանավորվում են այդ անձանց հետ, վերցնում հարցազրույց, վերծանում և թարգմանում, ապա տեղադրում բլոգում

Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողների կողմից ձեռք բերվող նպատակային գիտելիքները և հմտությունները Նախաձեռնողականություն, նախագծի կառավարում, կազմակերպչական հմտություններ, հաղորդակցման հմտություններ, խնդիրների լուծման հմտություններ, ստեղծարարություն, թիմային աշխատանք

Որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրությունը Սովորողները ուսումնասիրում են թեման, խնդիրները, տեղեկատվություն են հավաքում ուսումնասիրվող նյութի վերաբերյալ, հարցում են անցկացնում որոշելու թիրախ խմբերը, կազմում են հարցաշար, գտնում են հարցազրույցի սուբյեկտին, թարմացումներ են կաատարում, փաստերն են ճշտում , թարգմանում են, որոշում են տարածման ուղիները

Վերջնական արդյունքի (պրեզենտացիա, թարգմանություն, այլ) հանրային ներկայացում-պաշտպանություն Հարցազրույցների առաջին խմբի փաթեթի ամփոփում բլոգներում, տարածում սոցիալական ցանցերով, մեդիափաթեթի հրապարակում գրադարանի կողմից, հետագայում պրեզենտացիա

Անդրադարձ Ծրագրի ավարտին սովորողների, դասավանդողների, ծնողների, մասնախմբի, հրավիրյալ փորձագետների ամփոփում և գնահատում, խնդիրների վերլուծություն, քաղած դասեր

One thought on “«Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ» նախագիծ”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s