Թեմատիկ հանդիպումներ

Խնդրի (հիմնահարցի) ձևակերպումը. Սովորողները հաճախ դժվարանում են կատարել հետազոտություն և ընտրել այնպիսի մասնագիտություն,  որն առավելագույնս համապատասխանում է սեփական ընդունակություններին, հետաքրքրություններին և անձնային առանձնահատկություններին՝ հաշվի առնելով նաև տվյալ մասնագիտության պահանջարկն ու առաջխաղացման, ինքնակատարելագործման հնարավորությունները:

Նախագծի նպատակն է հրավիրյալ մասնագետների աջակցությամբ նպաստել սովորողների հետազոտություն կատարելուն և մասնագիտական կողմնորոշմանը: Այն կօգնի ձեռք բերել տվյալ թեմային առնչվող տվյալներ, դրանց հավաքագրելու, մշակելու, վերլուծելու, մեկնաբանելու, խնդիրներ լուծելու և եզրահանգումներ կատարելու, ինչպես նաև, որոշակի ոլորտներում հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ՝ սովորողներին ծանոթացնելով այդ աշխատանքի հիմնադրույթներին և մեթոդներին, հղումներ կատարելու կարգին: Հանդիպումները կնպաստեն ունենալ մասնագիտության արդյունավետ ընտրության, փոփոխության և կարիերայի շարունակական զարգացման հնարավորություններ` նկատի ունենալով մարդու անձնային հատկանիշները, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկի փոփոխվող իրավիճակը:

Նախագծի իրականացման ժամկետները`  2024թ. սեպտեմբեր – 2025թ. հունիս, 2023թ. սեպտեմբեր – 2024թ. հունիս, 2021թ. փետրվար

Մասնակիցները և աշխատանքի բաժանումը 9-11-րդ դասարանցիներ, որ հանդես են գալիս որպես նախագծի համակարգող, հանրային կապերի պատասխանատու, իրականացնողներ

Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողների կողմից ձեռք բերվող նպատակային գիտելիքները և հմտությունները մասնագիտական ճիշտ կողմնորոշում և հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ

Որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրությունը 
Սովորողներն ուսումնասիրում են թեման, խնդիրները, տեղեկատվություն են հավաքում ուսումնասիրվող նյութի վերաբերյալ, որոշակի հարցերի միջոցով ստանում են իրենց հուզող հարցերի պատասխանները

Վերջնական արդյունքի ներկայացում
պատումներ, հետազոտություն, հրավիրյալ փորձագետների հետ ամփոփում և գնահատում, քաղած դասեր

Հանդիպում Իննա Ղաբուլյանի հետ
Արտերկրում սովորողի միջազգային փորձի ներկայացում
Հանդիպում EducationUSA կրթական խորհրդատու Իննա Ղաբուլյանի հետ
Meeting with Inna Ghabulyan, EducationUSA Adviser
Հանդիպում Զառա Նազարյանի հետ

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started