Տեղեկատու սովորողների նախասիրությունների և նվաճումների վերաբերյալ

Photo credit: YSU

Խնդրի (հիմնահարցի) ձևակերպումը. Սովորողները ունեն նախասիրություններ կամ հասել են որոշակի նվաճումների, որոնց մասին քչերն են տեղյակ:

Նախագծի նպատակն է բարձրացնել իրազեկությունը սովորողների նախասիրությունների, նվաճումների վերաբերյալ, որը կարող է խթան հանդիսանալ մյուսների համար ևս ձգտելու ինքնակատարելագործվել և հասնելու ավելիին: Այն կարող է օգտակար լինել նաև մասնագիտական կողմնորոշման առումով: Մյուս կողմից այն ուղղված է անգլերենի կիրառմանը և կատարելագործմանը:

Նախագծի իրականացման ժամկետները` 2023թ. սեպտեմբեր- 2024թ. հունիս

Մասնակիցները և աշխատանքի բաժանումը 9-րդ դասարանցիներ, որ հանդես են գալիս որպես նախագծի իրականացնողներ:

Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողների կողմից ձեռք
բերվող նպատակային  գիտելիքները և հմտությունները
  անհատական և խմբային աշխատանքի իրականացման կարողունակությունների ձևավորում և զարգացում, անգլերենի իմացությաւն

Որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրությունը 
Սովորողներն ուսումնասիրում են նյութը, տեղեկատվություն են հավաքում ուսումնասիրվող նյութի վերաբերյալ, այն ներկայացնում են նորարար մեթոդներով

Վերջնական արդյունքի ներկայացում  Սովորողները ներկայացնում են իրենց նվաճումները և  նախասիրությունները, ծրագրի ավարտին ներկայացվում է տեղեկատուն
2024թ. 9/3-ի սովորող Վահան Հովհաննիսյանը ձևավորել է տեղեկատուն:
https://fcpyunik.am/en/person/880

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started