10-րդցիները ներկայացնում են. ՏՏ և գյուտեր, որ փոխել են աշխարհը

Տեսանյութը՝ կազմակերպիչ Վիկտորիա Հակոբյանի

Մարտի 18-ին ժամը 12:55-ին ավագ դպրոցի ընթերցասրահում 10-րդ դասարանցիների ընտրությամբ խումբը «Սովորում ենք ներկայացնել» նախագծի շրջանակում հանդես է եկել տեղեկատվական տեխնոլոգիաների և աշխարհը փոխած գյուտերի մասին ներկայացմամբ:

Ժամանակակից աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաները նշանակալի դեր ունեն ցանկացած ոլորտում: Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչպես են մարդիկ ապրել առանց այն հնարավորությունների, 
որոնք ներկայումս յուրաքանչյուրիս կյանքի անբաժան մասն են կազմում: Այս ներկայացման ժամանակ անդրադարձ է կատարվել մաթեմատիկայի և ՏՏ սկզբնավորմանը, նաև կիբերհանցագործություններին, համակարգչային վիրուսներին և այլ հարցերի:

Ովքե՞ր են այն գյուտերի հեղինակները, առանց որոնց անհնար է պատկերացնել մեր կյանքը: Աշխարհը փոխած գյուտարարների թվում են նաև մեր հայրենակիցները: Ովքե՞ր են նրանք և ի՞նչ գյուտեր են արել:

Այս ներկայացումը հիշարժան է նրանով, որ մասնակցել է ամբողջ խումբն՝ առանց բացառության, թեպետ ներկայացմանը ոչ բոլորն էին ներկա՝ հիվանդության պատճառով: Հղումները տանում են սովորողների բլոգներ:

Հայկ Մնացականյանը, որ հաճախում է Թումո, ներկայացրել է ՏՏ ապագան, անդրադառնալով նաև հայտնի հումանոիդ ռոբոտ Սոֆիային, որ Երևանում առաջին անգամ ներկայացվել է 2018 թ. Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի ժամանակ: Նա նաև ներկայացրել է  բազմաթիվ սարքերի հեղինակ և 200-ից ավելի արտոնագրեր ունեցող Լյութեր Ջորջ Սիմջյանին, որն առավել հայտնի է բանկոմատի գյուտով:

Մաթյոս Պոզենցյանն անդրադարձել է մաթեմատիկայի և ՏՏ ոլորտի ակունքներին: Հայ գյուտարարներից նա անդրադարձել է վիրուսոլոգ Ալբերտ Կապիկյանին, որը հայտնի է որպես «Գաստրոէնտերիտիսի վիրուսի հետազոտման հայր», և առաջինը 
նորածինների ծանր լուծի դեմ արտոնագրված պատվաստանյութ մշակեց:

Լիլիթ Պետրոսյանը ներկայացնում է հայերի գյուտերը, որոնց մասին վավերագրել են դեռևս  հույն պատմիչներ Հերոդոտոսն ու Ստրաբոնը: Նա չի մոռացել նում նշել , որ կրթահամիրում նույնպես զբաղվում են գինեգործությամբ: Լիլիթը նաև ներկայացնում է մարդիկ ընդդեմ համակարգիչների թեման՝ անդրադառնալով շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովի խաղին ընդդեմ շախմատի համակարգիչ Deep Blue-ի:

Միլենա Մխիթարյանը ներկայացրել է մաթեմատիկայի սկզբնավորումը, որում մեծ դեր են կատարել հույն փիլիսոփա մաթեմատիկոսներ Պյութագորասը և Էվկլիդեսը: Նա նաև անդրադարձել է բրիտանացի մաթեմատիկոս Ալան Թյուրինգին, որին համարում են ինֆորմատիկայի և արհեստական բանականության հայր: Հայ գյուտարարներից նա ներկայացրել է միկրոէլեկտրոնիկայի պիոներ Էդվարդ Կեոնջյանին, ով ունի զարմանահրաշ կենսագրություն, համագործակցել է Նիլ Արմստրոնգի հետ:

Բրիտանացի մաթեմատիկոս Ալան Թյուրինգին է անդրադարձել նաև Սառա Սարդարյանը: Սառան վերլուծել է նաև համակարգչային վիրուսները և դրանց դեմ պայքարը: Քանի որ իր հայրը ՏՏ մասնագետ է, պատասխանել է համակարգչային վիրուսների վերաբերող հարցերին: Հայազգի գյուտարարներից նա ներկայացնում է խորհրդային ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, (Գուրևիչի հետ) ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող Արտյոմ Միկոյանին:

Հայկ Ղազարյանը ներկայացրել է Բիլ Գեյթսին և Մայքրոսոֆթի սկզբնավորմանը: Նա նաև Թումոյի սան է: Համապատասխանաբար ներկայացնում է նաև Թումոն Հայաստանում և դրա մասնաճյուղերն աշխարհում: Հայ գյուտարարներից նա անդրադարձել է քիմիկոս Քրիստափոր Տեր-Սերոբյանին, որը ստացել է ամերիկյան դոլարի կանաչ գույնը, որը հնարավոր չէ կեղծել:

Ինտերնետի պատմությանն է նվիրված Միքայել Հակոբյանի ներկայացումը: Նա անդրադառնում է նաև Google-ի սկզբնավորմանը, Amazon.com-ին, eBay-ին և այլ կարևոր հայտնագործությունների: Միքայելի օգնությամբ կազմվել է համատեղ սահիկաշարը՝ PPP-ն:  Հայ գյուտարարներից նա ներկայացնում է ՀԸԲՄ նախագահ Ալեք Մանուկյանին, ով արտոնագրել է միաբռնակ ծորակը, որից կարող էր և՛ տաք, և՛ սառը ջուր հոսել:

Դայանա Ամբարյանը ներկայացրել է www-ի հիմնադիր Թիմոթի Ջոն Բերներս-Լիին և համացանցի ստեղծման կարևորությանը մեր կյանքում:

Վահե Քիլեջյանը ներկայացրել է բջջային հեռախոսները և գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարար Հովհաննես Ադամյանին, ում մշակած եռագույն հեռուստատեսությունն առաջին անգամ կիրառվել է Լոնդոնում 1928թ.:

Արկադի Պետրոսյանն անդրադարձել է համակարգչային խաղերին նշելով, թե ինչ խաղ է ինքը սիրում խաղալ (Call of duty):

Արեն Մինասյանը ներկայացրել է կիբերհանցագործությունները, դրանց տարածվածությունը Հայաստանում և հայ գյուտարար, ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, ռազմավարական ատոմային և միջուկային զենքի գլխավոր կոնստրուկտոր Սամվել Քոչարյանցին:

Ռուբեն Խաչերյանը ներկայացրել է սուզումը ստորջրյա քարանձավներում: Հայ գյուտարարներից նա անդրադարձել է Գաբրիել Ղազանչյանի՝ մազերը չորացնելու սարքին, որը ժամանակակից ֆենի նախատիպն է: Ռուբենի ներկայացումը՝ ստորև սահիկաշարում:

Սաթե Դալլաքյանի ակնարկն անդրադարձել է էքստրեմալ գիտությանը:

Նախագիծը նպաստում է իրազեկության բարձրացմանը: Այն միմյանցից սովորելու հնարավորություն է ընձեռում:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started