9-րդցիները ներկայացնում են. կերպարներ, որ փոխել են աշխարհը

Ովքե՞ր են փոխել աշխարհը և ինչպե՞ս: 9-3 դասարանի սովորողները փորձել են պատասխանել այդ հարցերին՝ մայիսի 24-ին և 25-ին ներկայացնելով «Կերպարներ, որ փոխել են աշխարհը» նախագիծը:

Նախագծի 5-րդ հանրային ներկայացման ընթացքում 9-3 դասարանի սովորողները յուրահատուկ մոտեցում են ցուցաբերել՝ ներկայացնելով այն կերպարներին, որ հոգեհարազատ են իրենց: Եվ այսպես Օֆելյա Անդրեասյանը, ով մտադիր է դառնալ ճարտարապես-դիզայներ, ներկայացրել է իրաքա-բրիտանացի ճարտարապետ և դիզայներ Զահա Հադիդին, որն առաջին կին ճարտարապետն է, որ 2004թ. արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի (նոբելյան մրցանակի համարժեքը ճարտարապետության բնագավառում): Նարե Ղազարյանը, ով սկսել է նեղ մասնագիտական գրքեր ընթերցել, մտադրություն ունի զբաղվել սոցիոլոգիայով: Այդ իսկ պատճառով ներկայացրել է մի շարք հայտնի սոցիոլոգների իր սահիկահանդեսում: Այդ սոցիոլագներից որոշները հանրաճանաչ են և քաջածանոթ են բոլորին, մյուսները՝ ճանաչված են միայն նեղ մասնագիտական շրջանակում:

Դավիթ Գրիգորյանը, որ Թումոյի սան է և նպատակ ունի դառնալ ծրագրավորող, ներկայացրել է կանադա-ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող, ճարտարագետ և գյուտարար Իլոն Մասկին: Այս տեսանյութը նա պատրաստել է՝ համադրելով իր գիտելիքները:

Նույն կերպ Միհրան Կարսեցյանը ներկայացրել է ամերիկացի ճարտարագետ, գործարար, Էփլ կորպորացիայի հիմնադիր և գլխավոր տնօրեն, Պիքսար ստուդիայի տնօրեն Սթիվ Ջոբսին:

Սվետլանա Համբարձումյանը, ով հետաքրքրված է բժշկությամբ, ներկայացրել է բրիտանացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգին, որը բացահայտել և ստացել է առաջին հակաբիոտիկը՝ պենիցիլինը:

Մարտին Բարսեղյանը ֆուտբոլիստ է, ուստի ներկայացրել է բրազիլացի «ֆուտբոլի արքա» Պելեին (Էդսոն Արանտիս դու Նասիմենտու): Սպորտի մյուս սիրահարը Մարիան է: Լինելով լողորդ՝ Մարիա Աբրահամյանը՝ ներկայացրել է ամերիկացի լողորդ, օլիմպիական չեմպիոն Դարա Թորեսին:

Լուսանկարը՝ Քեթրին Աղաջանյանի

Երաժշտության սիրահարներն իրենց հերթին ներկայացրել են իրենց սիրած խմբերը: Ըստ այդմ՝ Սոնա Սահակյանը ներկայացրել է  Կոլումբոս նահանգի Օհայո քաղաքի Twenty One Pilots ամերիկյան երաժշտական խումբը, Սյուզի Մելիքյանը՝ բրիտանական Քուին ռոք խումբը, որն 2018թ. արժանացել է Grammy Lifetime Achievement Award մրցանակի: Լիլիթ Արևշատյանը ներկայացրել է ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին, Քեթրին Աղաջանյանը՝ հարավկորեական ԹիԷքսԹի (Tomorrow X Together) բոյ բենդը:

Գրականության սիրահար Մարի Մադոյանը ներկայացրել է խոշորագույն անգլիացի դրամատուրգ, բանաստեղծ Ուիլյամ Շեքսպիրին, Սոնա Մեհրաբյանը՝ Սուֆրաժիստներին՝ կանանց ընտրական իրավունք տրամադրելու շարժման մասնակիցներին, իսկ Սուսաննա Բալախչյանը՝ դերասանների:

Տես նաև Խմբի ստեղծումը՝ նոր շունչ նախագծին

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started