Քաղաքացիական ակտիվությունը երիտասարդության շրջանում

Նախագծի խնդրի (հիմնահարցի) նկարագրությունը՝ Շատերը չգիտեն ինչպես դառնալ միջազգային ուսանող, կամավոր և անշահախնդիր ծառայություններ մատուցել խոցելի և կարիքավոր մարդկանց կարիքների բավարարմանը, զանազան բնույթի ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքներում, ինչ կառույցների դիմել, ինչպես ներգրավվել համայնքի խնդիրներում և համայնքին վերադարձնել սեփական ներդրումը:  

Նախագծի նպատակն է ձևավորել ակտիվ քաղաքացի և պատասխանատու առաջնորդ՝ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ընձեռած հնարավորություններով կամավորական աշխատանքներում սովորողների ներգրավվածության և տարբեր կառույցներին անդամակցելով, համայնքային ծառայության ծրագրերին հետևողական մասնակցությամբ՝ սեփական ներդրումը համայնքին վերադարձնելու և որոշումների ընդունմանը լիարժեք մասնակցելու միջոցով: Չէ՞ որ միայն որակյալ կրթությամբ կկարողանանք ոտքի կանգնացնել մեր երկիրը։

Նախագծի իրականացման ժամկետները`  2023թ. դեկտեմբեր-2024թ. հուլիս

Մասնակիցները և աշխատանքի բաժանումը 10, 11, 12 դասարանների սովորողներ, ճամբարային ջոկատի անդամներ, որ հանդես են գալիս որպես նախագծի մասնակիցներ

Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողների կողմից ձեռք
բերվող նպատակային գիտելիքները և հմտությունները
  նախաձեռնողականություն, ինտելեկտուալ հետաքրքրության առաջացում, նոր գիտելիքի ձեռքբերում, կազմակերպչական հմտություններ, հաղորդակցման, հետազոտական աշխատանքի հմտություններ, ստեղծարարություն, թիմային աշխատանք

Որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրությունը 
սովորողները տեղեկատվություն են հավաքում ուսումնասիրվող նյութի վերաբերյալ, ներկայացնում են իրենց համապատասխան կառույցներում

Վերջնական արդյունքի հանրային ներկայացում կլոր սեղան, պատումներ բլոգներում, ֆոտոպատումներ, սահիկաշարի ներկայացում
 
Անդրադարձ Նախագծի ավարտին ամփոփում և գնահատում, քաղած դասեր

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started