Տարեկան հաշվետվություն. 2023-2024թթ.

2023-2024 ուս. տարում դասավանդել եմ 10, 11, 12-րդ և 9/1, 9/2 և 9/3 դասարաններում։ Տարվա ընթացքում իրականացրել ենք բազմաթիվ նախագծեր և բաց դասեր, տեղի է ունեցել 10 սովորողի հետազոտական աշխատանքի պաշտպանություն, Լուսինե Սարգսյանի հետ կազմակերպել եմ 12-րդ դասարանցիների հունվարյան ճամբարի անգլերենի համակարգումը «Օտարալեզու նախագծեր կրտսեր դպրոցականների հետ» և «Ավանդազրույցների ուսումնասիրություն» նախագծերի հիման վրա, «Թեմատիկ հանդիպումներ» նախագծի շրջանակում կազմակերպել եմ «Արտերկրում սովորողի միջազգային փորձի ներկայացում Շուշան Փաշինյանի կողմից և հանդիպում Իննա Ղաբուլյանի հետ, «Բացահայտելով Եվրոպական միությունը» նախագծի շրջանակում այցելել ենք ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն՝ մասնակցելու պատվիրակության ղեկավար ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանը, ՀՀ ազգային պատկերասրահ՝ Հասմիկ Ղազարյանի հետ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ՝ Հերմինե Անտոնյանի ջոկատի հետ, թափառել Գյումրիում Իրինա Ապոյանի ջոկատի հետ, մասնակցել եմ «Գրական ակումբի» աշխատանքներին, ներկայացրել եմ Հրանտ Մաթևոսյանի «Ի սկզբանե էր բանն» էսսեն, Դեյվիդ Հերբերթ Լոուրենսի «Քրիզանթեմների բուրմունքը», Կաձուո Իշիգուրոյի «Գյուղը մայրամուտից հետո» պատմվածքները, կազմել եմ ապրիլյան ֆլեշ մոբի առաջադրանքը, Լուսինե Սարգսյանի և Սոֆյա Այվազյանի հետ մասնակցել եմ Առավոտյան ընդհանուր պարապմունքի նախագծմանը և իրականացմանը 2024 թ. փետրվարի 12-16-ին։

Դեկտեմբերի 18-ին իրականացրել ենք Կլոր սեղան «Մեր նվաճումները՝ որպես հնարավորություն» թեմայով:
 
Շուրջտարյա «Ընթերցում ենք» նախագծի շրջանակում իրականացվել է անհատական ընթերցանություն, որի ընթացքում 11-րդ և 9-րդ դասարանցիները ներկայացրել են իրենց ընթերցած գրքերը:

11-րդ դասարանում իրականացրել ենք «ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներ» թեմայով քննարկում՝ «Ծանոթանում ենք հաստատություններին» նախագծի շրջանակում:

«Բացահայտելով Եվրոպական միությունը» նախագծի շրջանակում 10-րդ դասարանում ուսումնասիրել ենք ԵՄ երկրները, 12-րդ դասարանում` կառույցները, 11-րդ դասարանում` քաղաքականությունը:

Մայիսի 3-ին Հետազոտական վարժարանի 11-րդ դասարանի սովորողները և 2 շրջանավարտներ հանդիպել են ԵՄ պատվիրակության անդամների և պատվիրակության ղեկավար, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Հանդիպման թեման էր Եվրոպայի օրը, ինչպես է ստեղծվել Եվրամիությունը, ինչ է ԵՄ-ն և ԵՄ-Հայաստան հարաբերությունները: Միջոցառումը լուսաբանվել է ԵՄ և ՄՍԿՀ ֆեյսբուքյան էջերում:

12-րդ դասարանում «Ընթերցում ենք» նախագծի շրջանակում անցկացրել ենք Կլոր սեղան «Արգելված գրքեր» թեմայով 2 հանդիպում
Լուսաբանում՝ Exploring Banned Books «Արգելված գրքեր» թեմայով

2024 թ. չորրորդ ուսումնական շրջանի ընթացքում Հերմինե Անտոնյանի ջոկատի հետ իրականացրել ենք հետևյալ նախագծերը: Հունիսյան ճամբար 2024-ի ընթացքում իրականացրել ենք Խաղում ենք «Պոլիտեա» նախագիծը, որին մասնակցել են 2 թիմ:
«Ծանոթանում ենք հաստատություններին» նախագծի շրջանակում այցելություն է կատարվել Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան, այցելություն է կատարվել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ «Կոռուպցիան և դրա դեմ պայքարի կարևորությունը» թեմայով դասընթացին մասնակցելու համար, որի մասին նյութ և նկարներ կան կազմակերպության ֆեյսբուքյան էջում:
Տես՝ «Կոռուպցիան և դրա դեմ պայքարի կարևորությունը»
Թափառումներ Գյումրիում Իրինա Ապոյանի ջոկատի հետ


ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
մարտ, ապրիլ, հունիս ամիսներին

Աշխատանքների համակարգումը՝ Յուրա Գանջալյանի
10-րդ և 11-րդ դասարանների սովորողներ
Արշալույս Էքմեքճի, Լևոն Ենգիբարյան, Դավիթ Մուսայելյան, Քեթրին Աղաջանյան, Իռեն Շահրամանյան, Մարիա Թամրազյան, Ջուլիա Մախուլ, Մարիա Տիշաքճեան,
Սոնա Ավետյան, Լիլի Գիրագոսյան

Մարտի 22, 2024, ժամը 13։40, հետազոտական վարժարանի ընթերցասրահ
1. Պաշտպանող՝ Արշալույս Էքմեքճի, 10-րդ դասարան  
Թեման՝  Corrupt leaders and double standards/Կոռումպացված առաջնորդներ և երկակի ստանդարտներ/
Գրախոս՝ Սամվել Թամազյան

2. Պաշտպանող՝ Լևոն Ենգիբարյան, 11-րդ դասարան  
Թեման՝  Dystopia unveiled: a comprehensive study of anti-utopian literature and its socio-cultural impact/Բացահայտելով դիստոպիան. հակաուտոպիական ​​գրականության և դրա սոցիալ-մշակութային 
ազդեցության համապարփակ ուսումնասիրություն
Գրախոս՝ Սոնա Սաղաթելյան
Presentation

3. Պաշտպանող՝ Դավիթ Մուսայելյան, 11-րդ դասարան  
Թեման՝  The importance of science/Գիտության կարևորությունը/
Presentation

Ապրիլի 29, ժամը 13։40, փոքր դահլիճ
4. Պաշտպանող` Քեթրին Աղաջանյան, 11-րդ դասարան  
Թեմա`  The Main Colors of Political Ideologies/ Քաղաքական գաղափարախոսությունների գլխավոր գույները/ 
Քաղաքական գաղափարախոսությունների գլխավոր գույները»

Հունիսի 11, ժամը 13։00, հետազոտական վարժարանի ընթերցասրահ 
5. Պաշտպանող՝ Իռեն Շահրամանյան, 10-րդ դասարան  
Թեմա՝ Women’s rights/ Կանանց իրավունքներ

Հունիսի 19, ժամը 11։00, հետազոտական վարժարանի ընթերցասրահ 
6. Պաշտպանող՝ Մարիա Թամրազյան, 10-րդ դասարան  
Թեմա՝ Rudyard Kipling’s Works/Ռադյարդ Քիփլինգի ստեղծագործությունները
Գրախոս՝ Ռուբեն Մուրադյան

7. Պաշտպանող՝ Ջուլիա Մախուլ, 11-րդ դասարան  
Թեմա՝ Mental Health of Children with Divorced Parents/ Ամուսնալուծված ծնողներով երեխաների հոգեկան առողջությունը
Գրախոս՝ Քրիստոֆեր Կոկյան

8.Պաշտպանող՝ Մարիա Տիշաքճեան, 11-րդ դասարան  
Թեմա՝ Corruption and Fight against It/Կոռուպցիան և դրա դեմ պայքարը

Հունիսի 20, ժամը 11։00, փոքր դահլիճ
9. Պաշտպանող՝ Սոնա Ավետյան, 11-րդ դասարան
Թեմա՝ The role of visuals in cinematography/ Տեսողական պատկերների դերը կինեմատոգրաֆիայում

Հունիսի 26, ժամը 11։00, հետազոտական վարժարանի ընթերցասրահ
10. Պաշտպանող՝ Լիլի Գիրագոսյան, 10-րդ դասարան  
 Թեմա՝ Mental Health and Post-War Trauma in Armenia” Հոգեկան առողջությունը և հետպատերազմյան տրավման Հայաստանում
Գրախոս՝ Ռիչարդ Գիրագոսյան

Ստորև՝
Հաշվետվություններն ըստ ամիսների՝
Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն
Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն
Նոյեմբեր ամսվա հաշվետվություն
Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն
Հունվար ամսվա հաշվետվություն
Փետրվար ամսվա հաշվետվություն
Մարտ ամսվա հաշվետվություն
Ապրիլ ամսվա հաշվետվություն
Մայիս ամսվա հաշվետվություն
Հունիս ամսվա հաշվետվություն

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started