Տարեկան հաշվետվություն

2021-2022 ուս. տարի

2021-2022 ուս. տարին բավականին արգասաբեր էր, չնայած ԿՈՎԻԴ-ի և այլ արհավիրքների հետևանքներին: Սովորողների հետ իրականացվել են հաջողված ուսումնական նախագծեր՝ Բեմադրություն. սովորել՝ կատարելով, Հանրահայտ ստեղծագործությունների առանցքային ուղերձները, Նոր տարին՝ տարբեր երկրներում, Ծանոթանում ենք առասպելներին և լեգենդներին (որոնց մասնակցել են 10, 11, 12-րդ դասարանցիների մեծ մասը), փառատոնային նախագիծ՝ Բրիտանական ծեսերը՝ թարգմանաբար, ճամբարային նախագծեր՝ Խաղում ենք «Պոլիտեա», Ծանոթանում ենք հաստատություններին: Կերպարներ, որ փոխել են աշխարհը շուրջտարյա նախագիծը ներկայացրել են ոչ միայն բոլոր 10, 11-րդ դասարանցիները (12-րդ դասարանցիներից շատերը միայն գրավոր), այլ նաև 9-րդ դասարանցիները: Վերջիններս նաև մասնակցել են Ինքնաներկայացման բաղադրիչը 9-րդ դասարանցիների քննությունում նախագծին: Արձանագրվել են հաջողության պատմություններ՝ ծնողի և ներառական սովորողի հետ համագործակցության արդյունքում՝ կազմակերպիչների շնորհիվ:  

Continue reading “Տարեկան հաշվետվություն”

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի 10-11-12-րդ դասարանների անգլերենի առարկայական ծրագիրը . 2022-23թթ. ուս. տարի

Ծրագիրը հիմնված է հանրակրթության պետական չափորոշիչների, անգլերենի առարկայական չափորոշիչների, ինչպես նաև՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Ստեղծողի մոբիլ դպրոց» կրթական ծրագրի պահանջների վրա:  

Continue reading “«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի 10-11-12-րդ դասարանների անգլերենի առարկայական ծրագիրը . 2022-23թթ. ուս. տարի”
Design a site like this with WordPress.com
Get started