Մանկավարժական ճամբար. հունիսի 20-25

Անհատական աշխատաժամանակ

Հունիսի 20
Հունիսի 20-ին ժամը 11:00 Ավագ դպրոցի ընթերցասրահում դպրոցի մանկավարժական խորհրդին իրենց հաջողված ուսումնական նախագծերն են ներկայացրել դասավանդողներ Նունե Մովսիսյանը ինքնակրթության նախագծեր, Հերմինե Անտոնյանը՝ կրթահամալիրի կայքի ստեղծումը որպես ուսումնական նախագիծ, Սոֆյա Այվազյանը՝ Ստեղծագործ պատանի և գրական թատրոն: Նրանց ներկայացումները ուշագրավ էին, կարևոր և շատ օգտակար: Ես ներկայացրել եմ տարվա ընթացքում իրականացված ուսումնական նախագծերիցս մեկը՝ «Կերպարներ, որ փոխել են աշխարհը» շուրջտարյա նախագիծը: Այն համարում եմ հաջողված, որովհետև դրանում ներգրավված էին 9, 10, 11 և 12-րդ դասարանների գրեթե բոլոր սովորողները: Ընդ որում, 12-րդ դասարանցիները միայն գրավոր են ներկայացրել իրենց աշխատանքները: Տեղի է ունեցել նախագծի 5 հանրային ներկայացում 9-11-րդ դասարաններում սեպտեմբերից մինչև մայիս:

Continue reading “Մանկավարժական ճամբար. հունիսի 20-25”
Design a site like this with WordPress.com
Get started