Մանկավարժական ճամբար. հունիսի 20-25

Անհատական աշխատաժամանակ

Հունիսի 20
Հունիսի 20-ին ժամը 11:00 Ավագ դպրոցի ընթերցասրահում դպրոցի մանկավարժական խորհրդին իրենց հաջողված ուսումնական նախագծերն են ներկայացրել դասավանդողներ Նունե Մովսիսյանը ինքնակրթության նախագծեր, Հերմինե Անտոնյանը՝ կրթահամալիրի կայքի ստեղծումը որպես ուսումնական նախագիծ, Սոֆյա Այվազյանը՝ Ստեղծագործ պատանի և գրական թատրոն: Նրանց ներկայացումները ուշագրավ էին, կարևոր և շատ օգտակար: Ես ներկայացրել եմ տարվա ընթացքում իրականացված ուսումնական նախագծերիցս մեկը՝ «Կերպարներ, որ փոխել են աշխարհը» շուրջտարյա նախագիծը: Այն համարում եմ հաջողված, որովհետև դրանում ներգրավված էին 9, 10, 11 և 12-րդ դասարանների գրեթե բոլոր սովորողները: Ընդ որում, 12-րդ դասարանցիները միայն գրավոր են ներկայացրել իրենց աշխատանքները: Տեղի է ունեցել նախագծի 5 հանրային ներկայացում 9-11-րդ դասարաններում սեպտեմբերից մինչև մայիս:

Լուսանկարը՝ Անի Մրտեյանի

Ժամը 13։00-13:20-ը մասնակցել եմ ընդհանուր պարապմունքի Մարմարյա սրահում:

13:20 -14։00-ը Ավագ դպրոցի 3-4 սենյակում՝ Սիլվա Հարությունյանի կաբինետում մասնակցել եմ Օտար լեզուներ դասավանդողների մասնախմբի աշխատանքին:  

Հունիսի 21-25

Հունիսի 21-25-ին «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից կարողությունների զարգացման և մանկավարժական մենթորության՝ «Անգլերենի դասընթացներ հայաստանցի ուսուցիչների և աշակերտների համար» ծրագրի շրջանակում մասնակցելու եմ «ՏՀՏ-ի կիրառումը անգլերենի դասավանդման գործընթացում» հնգօրյա դասընթացին: Ստորև՝ դասընթացի օրակարգը և ծրագրի նկարագրությունը:

«ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության «Անգլերենի դասընթացներ հայաստանցի ուսուցիչների և աշակերտների համար» ծրագիր

ՓՈՒԼ I․ Հնգօրյա դասընթաց Երևանում (2022թ․ հունիս-հուլիս)

«ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության «Անգլերենի դասընթացներ հայաստանցի ուսուցիչների և աշակերտների համար» ծրագրի շրջանակում ընտրված անգլերենի 20 ուսուցիչները՝ ծրագրում արդեն ընդգրկված առաջին սերնդի 10 մենթոր ուսուցիչների հետ միասին կմասնակցեն հնգօրյա «ՏՀՏ-ի կիրառումը անգլերենի դասավանդման գործընթացում» դասընթացին, որով կմեկնարկի նրանց վերապատատման առաջին փուլը։ Դասընթացի առաջին երեք օրը կվարեն 2 TEFL դասընթացավարներ, 2 ՏՀՏ մասնագետներ, իսկ վերջին երկու օրը՝ ծրագրի շրջանակում վերապատրաստված երկրորդ սերնդի 10 մենթոր ուսուցիչները։ Դասընթացը կիրականացվի Երևանում, որի ժամանակ կքննարկվեն ինչպես անգլերենի դասավանդման հետ կապված արդիական թեմաներ, այնպես էլ ՏՀՏ գործիքներ և դրանց կիրառությունը դասապրոցեսում։

Դասընթացից հետո, 10 մենթոր ուսուցիչներից յուրաքանչյուրը համապատասխանաբար կկցվեն 3 մենթի ուսուցչի և հանդես կգան որպես նրանց մենթորներ մինչև 2023թ․ ուսումնական տարվա ավարտը։ «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպությունը, երկու առաջատար TEFL մասնագետների աջակցությամբ, մենթոր և մենթի ուսուցիչներին կներկայացնեն մենթորության ընթացակարգերը (առցանց և առերես դասալսումների հաճախականությունը, դասալսումներից հետո տրամադրված հետադարձ կարծիքի հիման վրա մենթի ուսուցիչների գործողությունները, մենթոր ուսուցիչների կողմից դասալսումներից հետո տրամադրվող նկատառումների և առաջարկների ձևաթղթերը և դրանց տրամադրման ընթացակարգերը, ծրագրի շրջանակում ստեղծված առցանց պլատֆորմի կիրառությունը՝ լավագույն դասապլաններից օգտվելու նպատակով, և այլն)։

Դասընթացը պայմանականորեն նախատեսված է 2022թ․ հունիս կամ հուլիս ամիսներին, որի մասին անպայման Ձեզ նախօրոք տեղյակ կպահենք։

Նշենք, որ 2021թ․ հուլիս ամսին «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպությունը ստորագրել է համագործակցության հուշագիր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, որին կարող եք ծանոթանալ, անցնելով հետևյալ հղումով:

ՓՈՒԼ II․ Աշխատաժողովի կազմակերպում գործընկեր ուսուցիչների համար (2022թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր)

Հնգօրյա դասընթացից հետո, 2022թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում, 30 մենթի ուսուցիչները (20 նոր ընտրված և առաջին սերնդի 10 մենթոր ուսուցիչները, որոնք այս փուլում հանդես են գալու որպես մենթիներ), օգտվելով ծրագրի առցանց հարթակից (https://belcast.ph-int.org/), որտեղ տեղադրված կլինեն ՏՀՏ-ով հագեցած բազմաթիվ դասապլաններ, կուսումնասիրեն և կփորձարկեն դրանք, որից հետո, նոր ուսումնական տարվա հետ՝ իրենց դպրոցի տնօրենի և ուսուցիչների հետ համաձայնեցնելով, կընտրեն ամենահարմար ժամանակահատվածը՝ կազմակերպելու մի քանի ժամ տևողությամբ աշխատաժողով իրենց դպրոցի կամ համայնքի հարևան դպրոցների առնվազն 5 ուսուցչի համար, որոնք պարտադիր չէ, որ լինեն միայն անգլերենի ուսուցիչներ։ Աշխատաժողովի ժամանակ նրանք կներկայացնեն դասընթացի ժամանակ ձեռք բերված գիտելիքները՝ ներկայացնելով ՏՀՏ գործիքներ, որոնց ճիշտ կիրառումը դասապրոցեսը դարձնում է ավելի հեշտ և արդյունավետ։ Մարզային աշխատաժողովների ժամանակ նրանց կօժանդակեն իրենց կցված մենթոր ուսուցիչները, ինչպես պլանավորման և մշակման, այնպես էլ բուն աշխատաժողովի ընթացքում։

Փուլ III: Դասալսումներ մենթորների կողմից (2023թ․ հունվար- հունիս)

Նոր ուսումնական տարվա հետ մենթորների և մենթիների զույգերի, ինչպես նաև մենթիների դպրոցների տնօրենների հետ ինտենսիվ հաղորդակցության արդյունքում կմշակվի դասալսումների նախնական ժամանակացույց, որը կհանձնվի «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության վերջնական հաստատմանը։ Հիմնվելով հաստատված ժամանակացույցի վրա, 10 մենթոր ուսուցիչները կսկսեն աշխատել իրենց մենթիների հետ, փորձելով զարգացնել նրանց դասավանդման՝ հատկապես դասապրոցեսում ՏՀՏ-ի կիրառման հմտությունները։ Նախատեսվում է, որ ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր մենթոր առնվազն մեկ առցանց և մեկ առերես դասալսում կիրականացնի իր մենթի ուսուցչի համար, վերջինիս ուղղորդելով և աջակցելով՝ դասապրոցեսում ՏՀՏ գործիքների արդյունավետ կիրառման գործընթացում։

 BUILDING ENGLISH LANGUAGE CAPACITY FOR ARMENIAN STUDENTS AND TEACHERS

As a part of a Building English Language Capacity for Armenian Students and Teachers program (BELCAST), throughout March 21-26, 10 Armenian mentor teachers participated in a 6-day in-depth “Mentorship and ICT in Education” face-to-face training led by qualified TEFL and ICT specialists.

The 6-day in-depth “Mentorship and ICT in Education” training (ստաժավորում) conducted for 10 mentor teachers aimed at equipping the teachers of English with specific hard skills (TEFL) combined with soft skills (ICT skills). Along with this, the training addressed
basic mentorship skills such as reflective practice, developing mentorship plans and sessions, key components of mentorship, etc.
TEFL topics such as principles of lesson planning, types of assessment, pedagogical principles of ICT/Technology-enhanced education, etc. were successfully supported by
ICT tools, such as Mindmup, Learning Apps, Google Forms, Socrative, Quizzis, Miro, Linoit, Padlet, Edpuzzle, Screencast-O-Matic, Canva, Office Sway as well as some fun tools effectively used in the classroom, such as My Story Book, Plot Generator, Cloze Text creator, Answer garden, Animated Drawing.

Before the training, each of the participants was asked to bring a lesson plan developed by them earlier, so that at the end of the training they would enhance it with new ICT tools learned at the sessions. Their ICT-enhanced lesson plans which they improved with every new ICT session, were finalized in Mindmup and later posted on the Moodle platform. This hands-on experience (պրակտիկ փորձ) proved to be very successful. The training helped the 10 mentor teachers become more competent specialists who can also motivate and guide other teachers to apply innovative ICT resources in their classrooms.

A quote was submitted by Gayane Yeritsyan, the mentor teacher from Vanadzor: “Thanks for really wonderful, intensive spring holidays!”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started