Ինքնաներկայացման բաղադրիչը 9-րդ դասարանցիների քննությունում

Լուսանկարները և տեսանյութը՝ Աննա Գանջալյանի

Հունիսի 16-ին 9-րդ դասարանցիների անգլերեն քննությունն էր:

Կարծում եմ, ինքնաներկայացման բաղադրիչի ներմուծումը 9-րդ դասարանցիների քննություն, հաջողությամբ պսակվեց: Այդ մասին է վկայում անգլերենի քննությունը 9-3 դասարանում, որտեղ մեկը մյուսի ետևից հրճվանք ճառագող՝ «քննությունն ինձ համար միշտ տոն է» դեմքերով սովորողները հնարավորություն ունեցան անկաշկանդ ներկայացնելու իրենց մասին պատմող սահիկահանդեսները:

Տեսանյութը՝ Աննա Գանջալյանի

Ճիշտ է, դեռևս շատ են քերականական սխալները սովորողների խոսքում, բայց առաջիկա տարիներին, լուրջ ուշադրություն դարձնելով այդ բացին, նրանք կարող են շտկել և հանդես գալ ավելի գրագետ գրավոր և բանավոր խոսքով (հաշվի առնելով թե՛ մեկի, թե՛ մյուսի առանձնահատկությունները): Ուրախ եմ նաև, որ կարևորեցին «Կերպարներ, որ փոխել են աշխարհը»  նախագիծը: 

Երախտապարտ ենք քննության կազմակերպիչներին: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ընթերակա Աննա Գանջալյանին՝ պրոֆեսիոնալ, սրտացավ, բարեխիղճ և նրբանկատ մոտեցման համար (սխալները խոսելու պահին չուղղելու համար, որ սովորողը հնարավորություն ունենա ազատ ինքնաարտահայտվել): Աննայի օգնությունն անգերագնահատելի է:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started